News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Լեհաստանի արեւմուտքում հնագետները հայտնաբերել են միջնադարյան երեք գերեզման, որտեղ թաղված են արնախումության մեջ մեղադրվող մարդիկ, հայտնում է Informing–ը։

Նշում են, որ գերեզմանները, որոնք տարեգրված են 13-14-րդ դարերով, հայտնաբերվել են Գուժիցա գյուղի մոտ՝ գերեզմանոցի ծայրում։

Գերեզմաններում հայտնաբերել են մարդկանց այլանդակված կմախքներ։ Ըստ անցկացված ուսումնասիրության արդյունքների, մարմինները գլխատվել էին, գանգերից մեկը քարերով ճզմվել էր արդեն այդ մարդու մահից հետո։ Բացի դրանից կմախքների վրա նկատելի են խորը ծակոցների հետքեր, որոնք արվել են փայտյա ցիցերով։

Փորձագետները նշում են, որ հին ժամանակներում սնահավատ գյուղացիներն այդպես էին վարվում, որպեսզի հանգուցյալը չկարողանար հարություն առնել։

Երկու գերեզմանում հանգուցյալների ոսկորները խառնված են։ Օրինակ հանգուցյալներից մեկի ոտքերի տեղերը փոխված են։ Տղամարդու ու կնոջ կմախքների վրա հայտնաբերվել են նաեւ ֆիզիկական արատների նշաններ՝ նրանք կուզիկ են եղել։ Իսկ կնոջը թաղել էին դեմքով դեպի ներքեւ։

Հնագետ Քշիշթոֆի խոսքով, այդ մարդիկ սովորականից շատ խորն էին թաղված։ Տեղի բնակիչները համարում էին, որ այդ մարդիկ վամպիրներ էին, ու նրանց էին մեղադրում այդ տեղանքում բազմաթիվ մարդկանց մահվան մեջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ