News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանը Մոսկվա կատարած այցի շրջանակներում այցելել է «Ռոսկոսմոս» դաշնային տիեզերական գործակալություն, հանդիպել ընկերության գլխավոր տնօրեն Իգոր Կոմարովին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ համագործակցությանը, այդ թվում՝ Հայաստանի տիեզերական մոնիտորինգի կենտրոնի մոդերնիզացմանն առնչվող մի շարք հարցեր։  Ըստ ձեռք բերված համաձայնության՝ առաջիկայում «Ռոսկոսմոս»-ի մասնագետները կգործուղվեն Հայաստան, տեղում կուսումնասիրեն և կանցկացնեն տեխնիկական աուդիտ, կներկայացնեն առաջարկներ, թե ինչ աշխատանքներ պետք է իրականացվեն կենտրոնի հետագա արդյունավետ շահագործման համար:

Վահան Մարտիրոսյանը և Իգոր Կոմարովը քննարկել են նաև Բյուրականի աստղադիտարանի և «Ռոսկոսմոս»-ի միջև հետագա շարունակական աշխատանքների,  Ռուսաստանի հետ համատեղ ուսանողական արբանյակներ ուղեծիր ուղարկելու վերաբերյալ ծրագրերը,  Հայաստանում «ԳԼՈՆԱՍՍ» նավիգացիոն համակարգի ներդրման հնարավորությունները։

«ԳԼՈՆԱՍՍ» արբանյակային նավիգացիոն համակարգը աշխարհում լայն տարածում ստացած ամերիկյան «GPS» համակարգի ռուսաստանյան անալոգն է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը և Հայաստանը շատ լավ տնտեսական հարաբերություններ ունեն. Օվերչուկ
Անցյալ տարի առևտրաշրջանառությունը ռեկորդային է եղել՝ 7,3 մլրդ դոլար...
Պուտինը եւ Փաշինյանը համաձայնեցրել են ՌԴ զինվորականների դուրսբերումը Հայաստանի մի շարք մարզերից. Պեսկով
Մոսկվան եւ Երեւանը համաձայնեցրել են...
Ռուս զինվորականները դուրս կգան Տավուշի, Սյունիքի, Վայոց ձորի, Գեղարքունիքի, Արարատի սահմանապահ կետերից. Կոնջորյան
Բարձրագույն մակարդակում հաստատվել է նաև «Զվարթնոց» օդանավակայանում...
Հաղթանակի տոնը միավորում է մեր ժողովուրդներին եւ միավորելու է ապագայում. ՌԴ դեսպան
Հաղթանակի տոնը միավորում է մեր ժողովուրդներին...
Ռուսաստանի նախագահ. Ռուսաստանի և Հայաստանի միջև երկկողմ հարաբերությունները հաջողությամբ զարգանում են
Պուտինի և Փաշինյանի զրույցը տեղի է ունենում Կրեմլում ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովից հետո…
Պուտին. Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառությունը ռեկորդ է սահմանել
Առևտրաշրջանառությունը հասել է ավելի քան 7 միլիարդ դոլարի…
Ամենաշատ