News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է հավաքել «Ամերիկայի պատմության մեջ լավագույն կառավարություններից մեկը» եւ ծրագրում է հաջորդ շաբաթ հայտարարել իր վարչակազմում պաշտոնների մի քանի առաջադրումների մասին: Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Ներկայումս Թրամփը դեռեւս չի հրապարակել ԱՄՆ պետքարտուղարի պաշտոնում իր թեկնածուի անունը: Նոր վարչակազմում պաշտոնների բոլոր թեկնածուներին հետո պետք հավանություն տա Սենատը:

Ընտրողների հետ հանդիպումը Թրամփը նվիրել է նախընտրական արշավի հիշողություններին, իր մրցակցուհուն՝ Հիլարի Քլինթոնին ուղղված սրամտություններ է արել, նաեւ ներկայացրել է իր մի քանի նշանակումները: Նա, մասնավորապես, հայտարարել է, որ «նույնիսկ դեմոկրատներն են» բարեհաճորեն գնահատել Պենտագոնի ղեկավարի պաշտոնում Ջեյմս Մեթիսի նշանակումը, եւ հանրությանն անձամբ է ներկայացրել միլիարդատերերի ընտանիքի ժառանգորդուհի Բեթսի Դեւոսին, որին առաջադրել է կրթության նախարարի պաշտոնում:

Նա բեմ է հրավիրել Դեւոսին, որի ելույթը, հետագայում նաեւ Թրամփի, ընդհատել են բողոքողները, որոնց Թրամփն արձագանքելով ասել է, որ «նրանք շուտով իրենց կարծիքը կփոխեն»:

Նորընտիր նախագահը երախտագիտության շրջայց է կատարում երկրում, որպեսզի ընտրողներին վստահության համար շնորհակալություն հայտնի: Նա կսկսի պաշտոնավարել հունվարի 20-ին տեղի ունենալիք երդմնակալությունից հետո:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ