News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Գամբիայի նախագահ Յայա Ջամեն հայտարարել է, որ չի ճանաչում մեկ շաբաթ առաջ անցկացված նախագահական ընտրությունների արդյունքները, որոնց համաձայն՝ նա զիջել է ընդդիմադիր կուսակցության թեկնածու Ադամ Բարոուին: Այս մասին հայտնում է «Ռեյթեր»-ը:

Հաղորդվում է, որ նա հանդես է եկել «թափանցիկ ընտրություններ» անցկացնելու օգտին, որոնց ընթացքին կհետեւի «ընտրական ազնիվ եւ անկախ հանձնաժողովը»:

Նախկինում հաղորդվել է, որ դեկտեմբերի 1-ին կայացած նախագահական ընտրություններում ընդդիմադիր Միավորված դեմոկրատական կուսակցության թեկնածու Ադամ Բարոուն հաղթել է՝ ստանալով 45,5 տոկոս ձայներ, գործող նախագահ Ջամեն ստացել է 36,7 տոկոս:

Յայա Ջամեն իշխանության է եկել 1994 թվականին՝ ղեկավարելով կրտսեր սպաների խունտան, որը տապալել է նախկին նախագահ Դաուդա Կայրաբա Ջավարային: Ջամեն հաղթել է 1996 թվականի նախագահական ընտրություններում, այնուհետեւ երեք անգամ վերընտրվել է՝ 2001, 2006 եւ 2011 թվականներին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ