News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը հաղորդակցություն է սկսել Ադրբեջանից ստացած 32 բողոքներով: Այս մասին Turan-ին հայտնել է իրավաբան Ինթիգամ Ալեւը:

2017-ի մարտի 21-ին կառավարությունը պետք է պատասխանի ներկայացված հարցերին: Հայցվորները Ադրբեջանի 52 քաղաքացիներ են:

Նրանք այն անձինք են, որոնց հարկադիր արտաքսել են քաղաքի կենտրոնի իրենց բնակարաններից՝ «Ձմեռային պուրակ» համալիրի շինարարության համար: 2011 թվականից սկսած Բաքվի քաղաքապետարանի պաշտոնյաները եւ ոստիկանները քաղաքացիների վրա ճնշումներ են գործադրել, նրանց չնչին փոխհատուցմամբ ստիպել լքել իրենց բնակարանները: Ովքեր հրաժարվել են՝ պահանջելով արդարացի փոխհատուցում, ենթարկվել են բարոյական եւ ֆիզիկական ճնշումների, իսկ նրանց տները քանդել են, չնայած գործընթացը կասեցնելու դատարանի որոշումներին:

Սակայն տեղական դատարանները մերժել են քաղաքացիների բոլոր պահանջները: ՄԻԵԴ դիմելով՝ հայցվորները խնդրել են ճանաչել իրենց իրավունքների խախտումը Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի թիվ 1 արձանագրության հոդված 1-ով (սեփականության իրավունք), հոդված 6-ով (արդարացի դատաքննության իրավունք), հոդված 8-ով (մասնավոր կյանքի իրավունք), հոդված 13-ով (պաշտպանության արդյունավետ միջոցների իրավունք) եւ այլն:

Ինթիգամ Ալիեւի ներկայացրած գործերում բարձրացված է նաեւ անհատական պաշտպանության իրավունքի խախտման հարցը՝ կապված փաստաթղթերի առգրավվման հետ, ինչը, բողոքողների տվյալներով, կատարվել է իրավաբանին կալանավորելիս: Փաստաթղթերն առգրավվել են Ինթիգամ Ալիեւի գրասենյակում եւ տանը խուզարկություններ կատարելիս:

Ակնկալվում է, որ ՄԻԵԴ-ն Ադրբեջանի կառավարության դեմ դրամական խոշոր տուգանքներ կսահմանի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ