News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Եվրամիությունը հայկական եւ ադրբեջանական կողմերին կոչ է անում լավագույնս օգտագործել Համբուրգում ԱԳ նախարարների հանդիպումներին նման հանդիպումների հնարավորությունները: NEWS.am-ի թղթակցի հարցմանն ի պատասխան՝ այս մասին հայտարարեց ԵՄ դիվանագիտական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Մայա Կոսյանչիչը:

Նրա խոսքով՝ ղարաբաղյան հակամարտության գոտում կրակի դադարեցմանը եւ հակամարտության խաղաղ կարգավորմանը Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների՝ բազմիցս հայտարարված հավատարմությունն առաջնային նշանակություն ունի:

«Համբուրգում ԵԱՀԿ նախարարական գագաթաժողովի շրջանակում հանդիպումը լավ հնարավորություն կապահովի ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացի ակտիվացման համար՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանո ներքո: Մենք կողմերին կոչ ենք անում լավագույն օգտագործել այդ հնարավորությունները»,- ընդգծեց Մայա Կոսյաչիչը:

Հիշեցնենք, որ ԵԱՀԿ անդամ պետությունների ԱԳ նախարարների նիստի շրջանակում դեկտեմբերի 8-ին կայացավ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Էդվարդ Նալբանդյանի եւ Էլմար Մամեդյարովը հանդիպումը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Տեղեկացնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Հայաստանում ավել քան 20 տարի անցկացվում է «Եվրոպական...
Գերմանիան և ԵՄ-ն խթանում են Հայաստանում կենսակայուն էներգարտադրությունը և համայնքային զարգացումը
Արարողությանը մասնակցում էին նաև ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Եվրոպական հարևանության քաղաքականության…
ԵՄ-ն մինչեւ 2027թ. 1 մլրդ եվրո կհատկացնի Լիբանանին բարեփոխումների եւ միգրացիայի դեմ պայքարի պայմանով
Եվրամիությունը 1 մլրդ եվրոյի օգնություն կտրամադրի Լիբանանին...
ԵՄ ներկայացուցիչը հստակ չի մեկնաբանել տեղեկությունն այն մասին, որ Հունգարիան արգելափակել է ՀՀ օգնությունը
Պետեր Միխալկոն հստակ մեկնաբանություններ չի տվել...
Միխալկոն հայտնել է սահմանազատման մասին Բաքվի եւ Երեւանի պայմանավորվածությանը ԵՄ մասնակցության մասին
Խաղաղ գործընթացը շարունակվում է...
Պետդեպարտամենտում հայտնել են, որ Վրաստանը վտանգում է ԵՄ-ին եւ ՆԱՏՕ-ին անդամակցության հեռանկարները
Վրաստանը վտանգում է անդամակցության հեռանկարները...
Ամենաշատ