News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Հայաստանում տաքսիստներից ԱՊՊԱ-ի չափազանց թանկ ապահովագրական գումար են գանձում: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 10-ին, լրագրողներին ասաց «Տաքսիստների անկախ արհմիություն» հասարակական կազմակերպության ղեկավար Սերգեյ Գյոզալյանը:

Տաքսիստները ստիպված են բազային սակագնից բացի, 80 տոկոս լրավճարում կատարել: «Իսկ նրանք հիմնականն էլ հազիվ են վճարում: Ինքներդ էլ գիտեք, որ մեզ մոտ վաստակելու հնարավորություններն այնքան էլ շատ չեն, մարդիկ տաքսիստ են դառնում, որ ինչ-որ կերպ գոյատեւեն»,- նշեց Գյոզալյանը:

Սպառողական վարկեր առանց գրավի մինչև 2,000,000 ՀՀ դրամ

Մինչև դեկտեմբերի 30-ը «Մինչև 2,000,000 ՀՀ դրամ առանց գրավի սպառողական վարկերը» տրամադրվում են ավելի ցածր՝ ընդամենը 19-21% տարեկան տոկոսադրույքով:

Շատ տաքսիստներ չգրանցվելով ցանկանում են ոչ իայն պետական տուրքերից տնտեսել, այլեւ ԱՊՊԱ-ից:

«Մեզ համար առաջինն անընդունելի է, քանի որ օրինապահ տաքսիստներն են պարտվող կողմ դառնում: Իսկ երկրորդն ինչ-որ տեղ հասկանալի է»,- հավելեց նա:

Անհասկանալի է նաեւ այն, թե ինչու է վարորդական լավ պատմության դեպքում սակագինը առավելագույնը 50 տոկոսով կրճատվում, իսկ վատի դեպքում աճում է մինչեւ 250 տոկոս: «Սա, իհարկե, միայն տաքսիստներին չի վերաբերում, սակայն նրանք եւս դրանից վնասներ են կրում»,- նշեց Գյոզալյանը:

Կազմակերպությունը այս եւ այլ հարցեր արդեն քննարկել է Հայաստանի ապահովագրողների բյուրոյի հետ եւ, ըստ նրա, առաջարկել ԱՊՊԱ-ի սակագները նվազեցնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ