Դեկտեմբերի 9-ին, ժամը 21.30-ի սահմաններում, «ՎԱԶ-21011» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշատի Խանջյան փողոցում վրաերթի է ենթարկել 33 եւ 31 տարեկան երկու տղամարդու:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նրանք տեղափոխվել են հիվանդանոց, իսկ վարորդը ներկայացել է բաժին:
Կատարվում է քննություն: