News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է ExxonMobil նավթային կորպորացիայի ղեկավար Ռեքս Թիլլերսոնին  նշանակել ԱՄՆ պետքարտուղար։ Այս մասին հայտնել է MSNBC հեռուստաընկերությունը։

Հեռուստաընկերության աղբյուրների տվյալներով՝ նշանակման մասին պաշտոնապես կհայտարարեն շաբաթվա ընթացքում։ Ամենայն հավանականությամբ Թիլերսոնի տեղակալը կդառնա ՄԱԿ-ում ԱՄՆ-ի նախկին մշտական ներկայացուցիչ Ջոն Բոլթոնը։

64-ամյա Թիլերսոնը ղեկավարում է ExxonMobil–ը 2006-ից սկսած։ Ավելի վաղ The Wall Street Journal թերթը նշել էր, որ պետքարտուղարի պաշտոնում ընտրվելու դեպքում նա կկարողանա դրական դեր կատարել Ռուսաստանի հետ հարաբերությունների հարթման հարցում՝ հաշվի առնելով ExxonMobil–ի ակտիվ համագործակցությունը ռուսական բիզնեսի հետ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ