News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Ստամբուլի Vodafone Arena մարզադաշտի մոտ ֆուտբոլային հանդիպումից հետո ոստիկանների դեմ իրականացված երկու պայթյուններից հետո իրականացվող գործողությունների արդյունքում պայթյունների հետ կապ ունեցող 10 կասկածյալ է ձերբակալվել։

Թուրքական Sozcu պարբերականի փոխանցմամբ՝ Թուրքիայի ՆԳ նախարարը հայտնել է, թե հարձակման ժամանակ պայթեցված մեքենայի հետքերով հաջողվել է ձերբակալել 10 կասկածյալի։

Ստամբուլի Vodafone Arena մարզադաշտի մոտ դեկտեմբերի 10-ի երեկոյան ֆուտբոլային հանդիպումից հետո տեղի են ունեցել երկու պայթյուններ, որոնց հետեւանքով սպանվել է 27 ոստիկան եւ 2 քաղաքացիական անձ։ Վիրավորների թիվը հասել է 166-ի։

Թուրքիայի ՆԳ նախարարը հայտնել էր, թե պայթյուններից մեկը հավանաբար իրականացրել է մահապարտը։ Մյուս պայթյունն իրականացվել է ռումբով բեռնված մեքենայով։

Հարձակումների պատճառով Թուրքիայում մեկօրյա սուգ է հայտարարվել։

Տպել
Ամենաշատ