News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Ստամբուլի Vodafone Arena մարզադաշտի մոտ ֆուտբոլային հանդիպումից հետո ոստիկանների դեմ իրականացված երկու պայթյուններից հետո ԵՄ պաշտոնյաների հայտարարությունները կատաղեցրել են թուրքերին։

Թուրքական մամուլը մասնավորապես մեջբերել է Եվրապառլամենտի նախագահ Մարտին Շուլցի հայտարարությունը։ Նա ասել էր, թե իր սիրտը Թուրքիայի քաղաքացիների հետ է, սակայն կատարվածը ահաբեկչի չի անվանել։

ԵՄ արտաքին հարաբերությունների ու անվտանգության քաղաքականության հարցերով ներկայացուցիչ Մոգերինին եւս չի օգտագործել ահաբեկչություն տերմինը։ Նա շեշտել է, թե կապի մեջ է է Ստամբուլի հետ եւ համերաշխություն է հայտնել Թուրքիայի քաղաքացիներին։

ԵՄ հանձնաժողովի հարեւանության քաղաքականության եւ ընդարձկան բանակցությունների պատասխանատու Յոհան Հահնը նույնպես չի օգտագործել ահաբեկչություն բառը՝ ասելով, որ բռնությունը տեղ չունի ժողովրդավարական հասարակություններում։

Ստամբուլի Vodafone Arena մարզադաշտի մոտ դեկտեմբերի 10-ի երեկոյան ֆուտբոլային հանդիպումից հետո տեղի են ունեցել երկու պայթյուններ, որոնց հետեւանքով սպանվել է 27 ոստիկան եւ 2 քաղաքացիական անձ։ Վիրավորների թիվը հասել է 166-ի։

Թուրքիայի ՆԳ նախարարը հայտնել էր, թե պայթյուններից մեկը հավանաբար իրականացրել է մահապարտը։ Մյուս պայթյունն իրականացվել է ռումբով բեռնված մեքենայով։

Հարձակումների պատճառով Թուրքիայում մեկօրյա սուգ է հայտարարվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ