News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

«Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն», «Քաղաքացիկան պայմանագիր» կուսակցությունները առաջիկա խորհրդարանական ընտրություններում հանդես կգան դաշինքով: 

Ստորեւ ներկայացնում ենք երեք քաղաքական ուժերի համատեղ հայտարարությունը.

«Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն», «Քաղաքացիկան պայմանագիր» կուսակցությունները հավատարիմ լինելով Հայաստանի ինքնիշխանությունն ու անկախությունը պաշտպանելու իրենց հանձնառությանը, գիտակցելով Հայաստանի առջեւ ծառացած խնդրիների լուծման հրատապությանը, ելնելով Հայաստանի իրականացման եւ ժողովրդավարական զարգացման առաջնահերթությունից, ականջալուր լինելով հասարակության հակասությունները հարթելու եւ համագործակցության հիմքեր դնելու հանրային պահանջին, համաձայնության եկան համատեղ քաղաքական գործունեություն ծավալելու մասին:

Ըստ այդմ՝ «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն», «Քաղաքացիկան պայմանագիր» կուսակցությունը 2017թ. խորհրդարանական ընտրություններին եւ Երեւանում ավագանու ընտրություններին կմասնակցեն միասնաբար՝ ընտրական դաշինքով:

Համատեղ գործունեության, այդ թվում նոր ուժերի ներգրավման վերաբերյալ որոշումները կկայացնեն կոնսենսուսով: Համատեղ գործունեության արդունքում կսկսեն բանակցություններ, միասնական կուսակցություն ստեղծելու:

Հետամուտ են Հայաստանում եվրոպական մոդելի, իրավական, ժողովրդավարական, սոցիալական պետության կառուցմանը: Արձանագրում են, որ իրենց համատեղ գործունեությունը հիմնված է Հայաստանի շահերի գերակայության սկզբունքի վրա եւ նպատակ ունի ապահովել Հայաստանի երկարատեւ եւ կայուն զարգացումը:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության խորհրդի նախագահ Էդմոն Մարուքյան,

«Հանրապետություն» կուսակցության խորհրդի նախագահ Արամ Սարգսյան,

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նախագահ Սասուն Միքայելյան

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ոստիկանությունն այսօր ավելի քան քաղաքականացված և բարոյալքված է. Մենուա Սողոմոնյան
«Հայաքվե» նախաձեռնությունը  ՆԳՆ–ի դիմաց բողոքի ակցիա է իրականացնում...
«Դուք «յաշմա» չեք», «Հանձնեք ուսադիրները, միացեք ժողովրդին». «Հայաքվեի» ակցիան՝ ՆԳՆ-ի դիմաց
Նրանց ձեռքին կան պաստառներ. «Հանցակից մի դարձեք», «Ձեզ խաբում են. «Մի խախտեք մայր օրենքը», «ապահովեք ազատ տեղաշարժի իրավունքը»...
Ներքին զորքերը  փաստացի գրավել են Կիրանց գյուղը, որ գյուղի մի մասը հանձնեն մեր թշնամուն. Չալաբյան
Հանցագործների խմբակը, օգտագործելով ոստիկանին, տապալում է սահմանադրական կարգը...
«Անհասկանալի է ձեր հանդուրժողականությունը». «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունների նամակը՝ դեսպանատներին
Սույնով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները խնդրում են հանդիպում Ձեզ հետ՝ հնարավորինս սեղմ...
Հայտարարություն․ ՆԳՆ ոստիկանությունը «հատուկ գործողություններ» չի իրականացրել
Հարկ է նշել նաև, որ ուժեղացված ծառայության ընթացքում ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածի հատկանիշներով…
Անհամաչափ ուժ է կիրառվել կիրանցեցիների նկատմամբ, իշխանությունը ՀՀ-ից թողնելու է «քպստան» անունը. Արծվիկ Մինասյան
Մենք ուզում ենք հանդիպել միջազգային կառույցների ու դեսպանատների…
Ամենաշատ