News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովում, այսօր դեկտեմբերի 13-ին, տեղի չունեցավ ԱԺ պատգամավոր Ռուբեն Հակոբյանի՝ հայտարարված ասուլիսը։ Պատգամավորը բրիֆինգների սենյակ մտավ մենակ։ Լրագրողները կանգնեցին դռան մոտ, ու որեւէ մեկը չմտավ ասուլիսի սրահ՝ ի նշան լրագրողական համերաշխության: Ներսում էին միայն ԱԺ լրատվական ծառայության լրագրողն ու օպերատորը։

Այս ասուլիսին նա պետք է պարզաբաներ իր և լրագրող Վահե Մակարյանի բախման հանգամանքները։ 

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ «Հրապարակ» թերթի լրագրող Վահե Մակարյանը հայտնել է, որ խորհրդարանում ԱԺ պատգամավոր Ռուբիկ Հակոբյանը հայհոյել ու հարվածել է իր աչքին: Ամեն ինչ սկսվել է լրագրողների հետ պատգամավորի հարցուպատասխանի ժամանակ, երբ լրագրողի հարցերը դուր չեն եկել պատգամավորին: Ավելի ուշ Ռուբիկ Հակոբյանը առաջարկել է լրագրողին առանձնանալ, որի ժամանակ էլ տեղի է ունեցել միջադեպը: Նշենք, որ Վահե Մակարյանի այտը դեպքից հետո կարմրած էր: Մի շարք ՀԿ-ներ դեպքից հետո պահանջում էին պատգամավորից՝ ներողություն խնդրել լրագրողից։ Սակայն պատգամավորը դեպքի համար ներողություն է խնդրել միայն ԱԺ-ից, իսկ լրագրողին համարել է խուլիգան:

Տպել
Ամենաշատ