News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Ասենք X պաշտոնյայի մոտ փաստաթղթերով ամեն ինչ նորմալ է, բայց նա ունի 6 տուն զոքանչի, մորաքրոջ տղայի անունով, այդ դեպքում ինչ ենք անելու: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 14-ին, ԱԺ-ում ապօրինի հարստացման վերաբերյալ օրինագծի քննարկման ժամանակ Արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին հարց ուղղեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Ասենք X պաշտոնյայի մոտ փաստաթղթերով ամեն ինչ նորմալ է, բայց նա ունի 6 տուն զոքանչի, մորաքրոջ տղայի, մորաքրոջ հարսի, իր քեռու որդու անունով. մի 25 հատ էլ տենց մեքենաներ ունի, որ իր երեխաների վրա չի գրում, գրում է հարեւանի տղու եւ այլ մարդկանց վրա: Մենք բոլորս գիտենք, որ դա իրենն է դե ֆակտո, բայց դե յուրե իրենը չի: Ի՞նչ ենք անելու»,-հարցրեց Շարմազանովը:

Ի պատասխան Արփինե Հովհաննիսյանն ասաց, որ փոխկապակցված անձանց շրջանակը մինչեւ զոքանչի մակարդակ ընդլայնելու քայլ որեւէ մեկը չի արել աշխարհում. «Աշխարհի շատ երկրներ ընդլայնել են փոխկապակցված անձանց շրջանակը, մենք էլ ենք ընդլայնելու, այդ նախագիծը ներկայացվելու է: Այսինքն այն մարդկանց շրջանակը, որոնց անունով կարող է գրանցել իր ունեցվածքը: Բայց քանի դեռ չենք անցել համատարած հայտարարագրման ինստիտուտի, երբ կարողանանք ստուգել մեր բոլոր քաղաքացիների հայտարարագրերը, չկա որեւէ երկիր, որը գնացել է այդ քայլին:

Միակ երկիրը, որ նման բան արել էր, հետո հրաժարվեց, Ռումինիան է: Այնտեղ շատ մեծ շրջական էին ընդգրկել փոխկապակցված անձանց: Արդյունքում համակարգը կաթվածահար վիճակում հայտնվեց, որի հետեւանքով ունենում էին միլինոավոր հայտարարագրեր, բայց չունեին ստուգելու գործիքակազմ: Ստացվում էր, որ ամեն ինչ թղթերով նորմալ էր: Երբ դու արհետսական կերպով սեղմում ես այդ շրջանակը, միեւնույն է պաշտոնյան սկսում է գտնել այլ շրջանակը, թե ում անունով գրանցի իր ունեցվածքը: Նայած թե ում երեւակայությունը որքան կբավարարի»:

Արդարադատության նախարարը նկատեց, որ այս ոլորտում շատ երկրներում ներմուծվել է «դրածո անձանց» գաղափարը, երբ վարույթն իրականացնող մարմինը կարող է նաեւ անդրադարձ կատարել, թե արդյոք տվյալ գույքի տերը այդ պատոնատար անձն է, թե այլ անձ. «Նաեւ պետք է հաշվի առնել մեդալի հակառակ կողմը, քանի որ ապօրինի հարստացումը նաեւ հետապնդումների համատեքստում է դիտարկվում: Ես կարծում եմ, որ իրավական համակարգի՝ այս մոդելին ադապտացված չլինելու պայմաններում իրավապահներին միանգամից մեծ, լայն գործիքակազմ տալով մեծ վտանգի առջեւ ենք կանգնելու: Կողմնակից եմ էվոլյուցիոն ճանապարհին»:

Նա կարծիք հայտնեց, որ առաջարկվող մոդելի կիրառման շրջանակում այնպես չէ, որ ամեն ինչ հրաշալի կլինի, բայց 70-80 տոկոսի դեպքում դրական արդյունք կարձանագրենք:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ