News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը


Հայաստանում պետք է արգելել բարձրաստիճան պաշտոնյաներին փոխառություն տալ: Այս մասին այսօր` դեկտեմբերի 14-ին, խորհրդարանում ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը` անդրադառնալով պաշտոնյաների ապօրինի հարստացումը քրեականացնող օրինագծին:

«Պաշտոնյաների մեծ մասը տոկոսով փող տվող են, անօրինական եկամուտը փորձում են օրինականացնել տոկոսով փող տալով: Պաշտոնյան իրավունք չպիտի ունենա տոկոսով փող տալ, ինքը պիտի ընտրի` լոմբարդի աշխատող է, տոկոսով փող տվող, թե պաշտոնյա: Պատգամավորների, նախարարների մեծ մասը հայտարարագրում են փոխառությունը: Ես սա առաջարկ եմ ներկայացնելու, որ փոխառություն տալու իրավունք չունենան: Ում հարցնում ես, ասում է` իմ հարստությունը հալալ քրտինքով եմ աշխատել, Հայաստանում էսքան հալալ քրտինք ունեցող որտեղի՞ց, չենք կարողանում պարզել: Բոլորը հարստություն են կուտակել հալալ քրտինքով, այդ դեպքում, անեկդոտը հիշեցի, եթե բոլորդ սուրբ եք, եկեղեցու խաչն ով գողացավ»,- ասաց խմբակցության ղեկավարը:

Նաիրա Զոհրաբյանն առաջարկեց անպայման քննարկել այդ հարցը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ