News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Հայաստանում արդեն իսկ կան օրենքներ, որոնք հնարավորություն են տալիս բռնել գող չինովնիկի ձեռքը, սակայն դա արվում է ընտրովի, երբ կա քաղաքական համաձայնություն: Այս մասին այսօր` դեկտեմբերի 14-ին, խորհրդարանում ասաց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը` անդրադառնալով պաշտոնյաների ապօրինի հարստացումը քրեականացնող օրինագծին:

«Դատավորին դալանում բռնում են միայն այն ժամանակ, երբ որ անհրաժեշտություն կա հեռուստատեսությամբ կոռուպցիայի դեմ պայքարի շոու սարքել: Իսկ ավելի շատ կոռումպացվածները հանգիստ նստած են իրենց սենյակներում: Մենք գիտենք, թե Լոս Անջելեսում սա ում դղյակն է, ում ասաբնյակն է, կամ հստակ գիտենք, թե հայտնի շոկոլադի գործարանը որ պաշտոնյան է գնել: Բայց այդ մասին մենք հիշում ենք, երբ պաշտոնյան հեռացվում է պաշտոնից»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը:

ԲՀԿ խմբակցոթյան ղեկավարի խոսքով` իրենք բնականաբար կողմ են քվեարկելու այս օրինագծին, միեւնույն ժամանակ համոզված է` այն նորմալ կգործի, եթե լինի քաղաքական համաձայնություն:

«Լրատվամիջոցներից մեկը գրել էր, թե ՊԵԿ միջին պաշտոնյաները որտեղ են հանգստանում, արաբական շեյխերը գլուխները պատին են տվել, էլ չեմ խոսում առավել բարձր պաշտոնյաների մասին: Երբ բոլորին խոսեցնում ես, ասում են` հալալ քրտինքով են աշխատել, հիմա ի՞նչ անենք` քրտինքի փորձաքննության մասին դրույթ ավելացնենք: Հասկանում ենք` խնդիրներ կան, որոնք օրենքներից են վեր, կան չգրված օրենքներ: Դահլիճում բազմաթիվ մարդիկ պետք է նստեին, որոնց առաջին հերթին վերաբերում է ապօրինի հարստացման մասին նախագիծը, որովհետեւ գիտեն, 10 օրենք էլ փոխեն, իրենք անելու են, այն ինչ ուզում են»,- ասաց նա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ