News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 14
Տեսնել լրահոսը


Amazon-ն առաջին անգամ գնորդին պատվերն առաքել է անօդաչու թռչող սարքի օգնությամբ, այս մասին հայտնել է ընկերության հիմնադիր Ջեֆ Բեզոսը, փոխանցում է Meduza–ն։

Առաքումն իրականացվել է դեկտեմբերի 7-ին Մեծ Բրիտանիայում։ Amazon-ում հավաստիացնում են, որ պատվերի պահից մինչեւ հաճախորդի կողմից պատվերի ստացման պահը 13 րոպե է անցել։ Ռիչարդ Բ․ անունով հաճախորդը Amazon Fire TV հեռուստատեսային կցասարք էր պատվիրել ու փոփքորն։

Անօդաչուի օգնությամբ պատվերներն առաքելու մտադրության մասին Amazon -ը հայտնել էր 2013-ին։ Ընկերությունում հայտնում են, որ Amazon Prime Air ծառայությունը մինչեւ 2․2 կգ քաշով պատվերներն առաքելու է առավելագույնը 30 րոպեում։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ