Ոստիկանությունը նոր մանրամասներ է հայտնել նոյեմբերի 30-ին Ալավերդիում տեղի ունեցած սպանության մասին:

Ոստիկանության փոխանցմամբ, նոյեմբերի 30-ին, Ալավերդիի բնակարաններից մեկում հայտնաբերվել է 65-ամյա Հայկ Վարդումյանի դին: Փորձաքննությամբ, նրա մարմնի վրա բռնության բազմաթիվ հետքեր են հայտնաբերվել, կատարվածը որակվել է որպես սպանություն: Ժամեր անց ոստիկանները պարզել են, որ սպանությունը կատարել է 44-ամյա Հրանտ Ասատրյանը: Նա բերման է ենթարկվել ոստիկանության բաժանմունք եւ տվել խոստովանական ցուցմունք:

Հրանտ Ասատրյանը պատմել է, որ դեպքի օրը վիճել են Վարդումյանի հետ, վիճաբանության ընթացքում ինքը սեղանից վերցրել է օղու դատարկ շիշը, հարվածել 65-ամյա տղամարդուն, ապա ձեռքերով մի քանի հարված էլ դեմքին է հասցրել` սպանելով նրան:

Հրանտ Ասատրյանը ձերբակալված է: Նախաքննությունը շարունակվում է:

Մանրամասները` ոստիկանության պատրաստած տեսանյութում: