News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը


Հայաստանի Ազգային ժողովն այսօր` դեկտեմբերի 15-ին, երկրորդ ընթերցմամբ ընդունեց «Կուսակցությունների մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Նախագծին կողմ քվեարկեց 85, դեմ 4 եւ ձեռնպահ 7 պատգամավոր:

Մինչեւ քվեարկությունը Թեւան Պողոսյանը խնդրեց վերականգնել պատկերը, պատգամավորը չկա, բայց կանաչ լույս է վառվում, ինչը նշանակում է` նրա փոխարեն քվեարկել են:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը պատասխանեց, որ միայն քվեարկությունից հետո կարելի է ստանալ այդ սխեման և հարցը դրեց քվեարկության: Քվեարկությունից հետո պատգամավորը կրկին հանդես եկավ նույն պահանջով: Այդ ժամանակ տեղից ՀՀԿ-ական Առաքել Մովսիսյանը (Շմայս) պատգամավորին անվանեց «գործ տվող»:

«Արխային, ես ուրախ եմ, եթե իմ ազգի համար կարելի է գործ տվող լինել, ապա ուրեմն այդպես եմ»,- ասաց Թեւան Պողոսյանը:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը որոշեց մեկ կողմը հանել` պնդելով, որ այդ պատգամավորը տեղում նստած է: Գալուստ Սահակյանը շարունակեց քվեարկության դնել այլ նախագծեր, մինչդեռ դահլիճում աղմուկը չէր շարունակում, պատգամավորները տեղից դժգոհում էին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ