Անկարայում ժամանակակից արվեստի թանգարանում Կամչատկային նվիրված ցուցահանդեսի ժամանակ զինված հարձակման հետեւանքով սպանվել է ՌԴ դեսպան Անդրեյ Կառլովը։
Համացանցում հայտնվել է տեսագրությունը, թե զինված անձը հետեւից ինչպես է կրակում դեսպանի վրա։
Դեսպանի վրա կրակելուց հետո զինված անձը Հալեպի հետ կապված ինչ-որ բաներ է հայտարարել։ Դեպքի վայր մեկնած ոստիկանները սպանել են զինված անձին։











