News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

«Համախմբում» կուսակցության փոխնախագահ Ստեփան Մարգարյանը չի բացառում, որ Սեյրան Օհանյանի հետ առաջիկա խորհրդարանական ընտրություններին իրենք կհամագործակցեն:

NEWS.am-ի հարցին` հնարավոր համարում եք համագործակցությունը Սեյրան Օհանյանի հետ, Ստեփան Մարգարյանը պատասխանեց. «Մենք այս ընտրությունների ընթացքում համագործակցություն ենք տեսնում, մենք կարող ենք համագործակցել, որոշակի հարցեր քննարկել, կարծում եմ` Սեյրան Օհանյանն առաջիկայում կհայտարարի այդ մասին: Ինքս որեւէ բան ասել կամ բացառել չեմ կարող, դա իր հայտարարելու խնդիրն է, կոռեկտ չէ, որ ես հայտարարեմ ինչ-որ բան: Բացի դրանից, Վարդան Օսկանյանը հայտարարել է, որ եղել է նախնական քննարկում: Շուտ է դեռեւս որեւէ բան հայտարարելը, հուսով եմ` հետագայում էլ քննարկումներ կլինեն, եղել է կոնսուլտացիա, քննարկում, պայմանավորվածություն չկա»:

Ստեփան Մարգարյանը, այնուամենայնիվ, կարծում է, որ Սեյրան Օհանյանն առաջիկա ընտրություններին չի մասնակցի իշխանությունների հետ: Ինչ վերաբերում է առհասարակ Պաշտպանության նախկին նախարարի` քաղաքականություն մուտք գործելու վերաբերյալ հայտարարությանը, «Համախմբում» կուսակցության փոխնախագահը նշեց. «Քաղաքականություն մտնելը Սեյրան Օհանյանի պարագայում հարաբերական է, որովհետեւ ես կարծում եմ` ինքը 25 տարի է` քաղաքականության մեջ է, լինելով պաշտպանության բնագավառում մեծ վանադ ունեցող մարդ, այսպես թե այնպես քաղաքականության մեջ է եղել: Ես շատ բարձր եմ գնահատում իրեն, շատ հարգում եմ»:

Նշենք, որ Վարդան Օսկանյանն ավելի վաղ «Ազատություն» ռադիոկայանի եթերում հայտարարել էր, որ քննարկումներ է ունենում քաղաքական տարբեր ուժերի հետ՝ 2017թ. խորհրդարանական ընտրություններին հնարավոր համագործակցության շուրջ։ Նա հանդիպումներ է ունեցել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի, «Ժառանգություն» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի և այլ մարդկանց հետ հնարավոր դաշինք ձևավորելու շուրջ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ