News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովում ընթացող արտահերթ նիստի ընդմիջումից հետո խորհրդարանի փոխնախագահ Էդուարդ Շարմազանովին հազիվ հաջողվեց համոզել պատգամավորներին լռել, որ նիստը շարունակեն:

«Հարգելի աշխույժ պատգամավորներ, ընդմիջումն ավարտվել է, տիկին Զոհրաբյան, Ձեզ լսելը հաճելի է, բայց ամբիոնից»,- այսօր` դեկտեմբերի 22-ին, ասաց Շարմազանովը:

Պատգամավորները շարունակում էին խոսել:

«Ես առաջարկում եմ հանձնարարել, որ ավելի ակտիվ ու ուժգին ջեռուցեն դահլիճը, որ մեր ընդդիմադիր պատգամավորները չմրսեն, հատկապես ընտրություններից առաջ»,- ասաց նա:

Նիստը շարունակվում է: Քննարկվում է 40 մլն եվրոյի վարկ վերցնելու համաձայնագիրը:

Տպել
Ամենաշատ