News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանին զարմացրել է Ֆինանսների նախարարի տեղակալ Արմեն Հայրապետյանի այն հայտարարությունը, որ տնտեսական անկումը, աճը կախված են միայն հաջողությունից:

«Այսինքն, աստղերը լավ կդասավորվեն, կառավարության անդամները կգնան մոմ թափողի մոտ, գրբացի մոտ, լավ կլինի իրանց էդ օրը, կլինի տնտեսական աճ: Գրագետ տնտեսական քաղաքականություն, վստահելի իշխանություն, մենաշնորհի դեմ պայքար առ ոչինչ է, կարեւորը հաջողությունն է: Հուշում եմ հասցեն` 3-րդ մաս, Հռիփսիկ ծյոծյա, լավ մոմ ա թափում, գնացեք Կառավարությամբ, թող մոմ թափի, բախտ բացի, բախտ նայի»,- այսօր` դեկտեմբերի 22-ին, դիմելով Արմեն Հայրապետյանին, ասաց նա:

Այս հայտարարությանը հեգնեց ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:

«Էս ինչ ռեկլամ արիր Հռիփսիկ ծյոծյային,, քո փայն ինչքա՞ն ա լինելու: Շնորհավոր տիկին Հռիփսիկի Ամանորն ու Սուրբ Ծնունդը, տիկին Զոհրաբյան»,- ասաց նա:

Տպել
Ամենաշատ