News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը


Բոլոր հիմքերը կան պնդելու, որ Հայաստանն ընկել է վարկային տենդի մեջ։ Այս մասին այսօր` դեկտեմբերի 22-ին, խորհրդարանում ասաց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Նիկոլ Փաշինյանը` անդրադառնալով քննարկվող երեք վարկային համաձայնագրերին:

«2016-2018 թթ․ միջնաժամկետ  ծախսերի ծրագրով նախատեսվում է, որ 2016թ․ պետական պարտքի սպասարկման համար մեր բյուջեից պետք է ծախսվեր 93 մլդ դրամ, մինչդեռ իրականում ծախսվել է 151 մլդ դրամ, այսինքն 62%-ով ավել։ Միջնաժամկետ ծախսերի ծրագրով նախատեսվում էր, որ 2017թ․ պետական պարտքի սպասարկման համար պետք է ծախսվի 99 մլդ դրամ, ու Ազգային ժողովը դա ընդունել է։ Մեր պետական պարտքի սպասարկմանն ավելի շատ գումար ենք տալիս, քան առողջապահության եւ կրթական ոլորտին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:

Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով:

Ըստ պատգամավորի` պետական ծախսերի մեջ սա երրորդ տեղն է զբաղեցնում` սոցիալական ապահովության եւ պաշտպանության ոլորտներից հետո. Պետական պարտքի սպասարկումը կազմում է բյուջեի 8․8%-ը, մինչդեռ նախորդ տարում այն կազմել է 7․2%. «Միայն ընթացիկ 2 տարվա ընթացքում ներքին եկամուտները կանխատեսվածից արդեն 1 մլդ դոլարի չափով պակասել են, իսկ պետական պարտքի սպասարկումը 320 մլն դոլարով աճել է։ Այո, լինում է կանխատեսում, կանխատեսումից մինչեւ 5 տոկոսի շեղում, բայց կանխատեսումից 91 տոկոս շեղումը ի՞նչ է նշանակում։ Նշանակում է, որ կանխատեսողը ընդհանրապես չի տիրապետում իրավիճակին, տվյալ դեպքում կառավարությունը»:

Նիկոլ Փաշինյանի համար զարմանալի է կառավարության այն մոտեցումը, թե վստահում են, վարկ են տալիս: Պատգամավորը պատմեց` նախօրեին Մեղրիի մի բնակչից ահազանգ է  ունեցել.

«Երեկ ինձ զանգել էր մարզի բնակիչ եւ ասում էր, որ բանկին 1000 դոլար փող է պարտք եւ ժամկետն անցել է։ Բանկը նրան ասել էր՝ չե՞ս կարողանում պարտքդ փակես, արի 300․000-ը տուր, մենք քեզ նոր վարկ կտանք հինը փակելու համար։ Հիմա էս գյուղացին ասի՝ ինձ վարկ են տալիս, ես վարկունակ եմ։ Վարկ են տալիս, որ վարկը փակի։ Նույնն էլ ՀՀ-ն ա, 500մլն վարկ են տակիս, որ 300 մլն փակի»,-ասաց նա։

Պատգամավորը օրինաբ բերեց նաեւ Հյուսիս-հարավ ճանապարհը. «Սկզբում սխալ են կառուցել, քանդել են նորից են սկսել կառուցել։ Մարդ 1մլդ ծախսի, հետո պարզվի, որ սխալ են կառուցել։ Էտ նույնն ա, որ մարդ տուն կառուցի, հետո պարզվի, որ տանը ոչ դուռ կա, ոչ լուսամուտ։Ու  սրա համար ո՞ վ ա պատասխան տալի, ոչ մեկ։ Նրանք ճանապարհ չէին կառուցում, այլ փող էին լափում։ Իրանց գործը հո ճանապարհ  կառուցե՞լը չէ, այլ փող լափելը։ Ու դրանից հետո Գագիկ Բեգլարյանը ՀՀԿ համագումարի ժամանակ շռնդալից կերպով նշանակվում է իշխող կուսակցության պալիտբյուրոյի անդամ։ Հիմա էլ ամբողջ Հայաստանը պետք ա վարկով Նոր Տարի անի։ Շնորհավոր Ամանոր եւ Սուրբ Ծնունդ»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Դոլարի փոխարժեքը նվազել է. եվրոն թանկացել է
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 3-ին, կազմել է…
Հունվար-մարտի պետբյուջեի կատարողականը. Եկամուտներն ավելացել են 8,6 տոկոսով, իսկ ծախսերը՝ 24,4 տոկոսով
2024 թվականի հունվար-մարտ ամիսներին ՀՀ պետական բյուջեի եկամուտները կազմել են 525.0 մլրդ դրամ՝ ապահովելով առաջին եռամսյակի ճշտված ծրագրով…
Պապոյանն ու ՄԹ դեսպանը քննարկել են երկու երկրների միջև առևտրաշրջանառության ծավալների ավելացման հարցեր
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը մայիսի 3-ին ընդունել է ՀՀ-ում Միացյալ…
ՏԿԵ նախարարը Արմավիրի մարզում հետևել է ճանապարհաշինական աշխատանքների ընթացքին
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
545 հարկ վճարող չի ապահովել անկանխիկ վճարման ընդունման հնարավորություն․ խախտումը կազմել է 169․3 մլն դրամ. ՊԵԿ
Հայաստանի Հանրապետության տարբեր բնակավայրերում POS տերմինալների...
FLYONE ARMENIA-ն մեկնարկել է Երևան -Նիցցա-Երևան- երթուղով չվերթերը
ավիատոմսերի առկայության, վերջիններիս ձեռքբերման և այլ մանրամասների...
Ամենաշատ