News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Գիտնականները պարզել են, թե ինչու որոշ մարդիկ ունակ չեն սովորել կարդալ ու գրել, հայտնում է Informing-ը։

Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի մասնագետները հանգել են այն եզրակացության, որ կարդալ չեն կարողանում սովորել այն մարդիկ, որոնք տառապում են դիսլեկքսիայով, ինչը բացատրվում է նրանց գլխուղեղի առանձնահատկություններով։   

Փորձի համար գիտնականները հրավիրել են տարբեր տարիքի, առողջ ու դիսլեքսիայով տառապող 150 կամավորների ։ Հետազոտության բոլոր արդյունքները ֆիքսվել են ՄՌՏ-ի օգնությամբ։

Հետազոտության առաջին մասում բոլոր մասնակիցներին առաջարկել են լսել բառեր, որոնք կրկնվում էին նույն ձայնով։ Առողջ մարդկանց մոտ կրկնվող բառերի նկատմամբ նեյրոնային ադապտացիա էր նկատվում, ընդ որում դիսլեքսիայով տառապող մարդկանց մոտ այդ ձայնի հանդեպ ադապտացումը նվազ արտահայտված էր։

Հետազոտության երկրորդ մասում, երբ մարդկանց ցույց էին տալիս նույնատեսակ դեմքերի, առարկաների կամ թղթի վրա գրված բառերի լուսանկարներ, նույնատեսակ պատկեր էր դիտարկվում։

Այսինքն հիվանդ մարդկանց ուղեղը չէր ընկալում կրկնող գործողությունները։

Գիտնականների խոսքով, դիսլեքսիայով տառապող մարդկանց մոտ ընթերցանության խնդիրների պատճառն այն է,  որ այդ պահին ուղեղի մի քանի հատվածներ միաժամանակ են սկսում աշխատել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ