News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը


Ազգային ժողովում այսօր` դեկտեմբերի 23-ին, «նախատոնական» տրամադրություն է:

Քվեարկությունների համար հատուկ խորհրդարան եկած ՀՀԿ-ական գործարար պատգամավորներն այնքան տարված են իրենց անձնական խոսակցություններով, որ մտքերի փոխանակման համար հերթագրվեցին` կարծելով, թե քվեարկություն է ընթանում:

Մասնավորապես, մտքերի փոխանակման համար հերթագրվեցին Սամվել Ալեքսանյանը (Լֆիկ), գեներալ Սեյրան Սարոյանը, Առաքել Մովսիսյանը (Շմայս), Ալեքսան Պետրոսյանը (ՄԱՊ-ի Ալիկ), Արտակ Սարգսյանը: Նշենք, որ նրանք այն պատգամավորներն են, որոնք գրեթե երբեք ելույթ չեն ունենում:

Հերմինե Նաղդալյանն արագ հորդորեց կրկին հերթագրվել մտքերի փոխանակման համար: Դահլիճում ծիծաղ սկսվեց:

Ի դեպ, երկրորդ անգամ հերթագրվեց 5 պատգամավոր, այդ թվում Առաքել Մովսիսյանը: Դահլիճում կրկին սկսեցին ծիծաղել: Գալուստ Սահակյանը ստիպված քվեարկության դրեց հարցը՝ առանց որեւէ մեկին ձայն տալու:

Տպել
Ամենաշատ