Սիրիայի բանակի եւ ԶՈՒ Գերագույն հրամանատարության հայտարարությունից հետո, որ Հալեպն ազատագրվել է ահաբեկիչներից, եւ այնտեղ կայունություն եւ անվտանգություն է հաստատվել, մարդիկ քաղաքի փողոցներ են դուրս եկել՝ տոնելով Սիրիայի արաբական բանակի հաղթանակը։
ՍԱՆԱ գործակալությունը հայտնում է, որ ակցիայի մասնակիցները, ծածանում են Սիրիայի դրոշներն ու Բաշար Ասադի նկարները եւ Սիրիայի բանակի հաղթանակը ողջունող կարգախոսեր են վանկարկում։
Քաղաքի բոլոր մզկիթներում հնչում է ազանը, իսկ եկեղեցիներում ղողանջել են զանգերը։