News
Լրահոս
News
Կիրակի
Դեկտեմբեր 04
Տեսնել լրահոսը

Թուրքիայի հանրապետության օրվա առթիվ Թուրքիայի թիվ մեկ ընդդիմադիր կուսակցության՝ «Ժողովրդա-հանրապետական»-ի երիտասարդական թեւի կազմակերպված համաժողովից առաջ ցուցադրության է ներկայացվել «Արդարություն եւ զարգացում» կուսակցության հալածյալները» անունով ծաղրանկարների շարքը:

Թուրքական Aksigazete-ի փոխանցմամբ՝  ցուցահանդեսին մասնակցած «ժողովրդա-հանրապետական» կուսակցության նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն կանգնել է այն նկարի մոտ, որտեղ ներկայացված են եղել Էրդողանի եւ իր կնոջ, փոխվարչապետ Բյուլենթ Առընչի,  ԱԶԿ-ի փոխնախագահ Աբդուլքադիր Աքսուի եւ Ֆեթուլլահ Գյուլեննի արտասվելիս արված լուսանկարները։ Հիշյալ նկարի տակ եղել է հարց, թե ո՞վ է նշվածներից կեղծ արտասվում։ Ընդդիմադիր կուսակցապետը նշում է արել բոլորի անունների տակ։

Նկարների մեջ եղել է նաեւ «Մասնավորեցված Թուրքիա» անունով մի քարտեզ, որտեղ ներկայացված են եղել Թուրքիայի տարբեր նահանգները` տարբեր երկրների անվանումներով: Օրինակ, Թուրքիայի արեւելյան հատվածի զգալի մի մասը ներկայացված է եղել Ռուսաստանի` ռուսական դրոշով եւ Հայաստանի` հայկական եռագույնով: Հայկական հատվածի մասնավորեցումը մակնշված է եղել Petkim նավթաքիմիական արդյունաբերող ընկերության լոգոյով:

Ցուցահանդեսում ուշադրության է արժանացել նաեւ Էրդողանի ծաղրանկարը՝ Հիտլերի նմանությամբ։

 

 

 

 

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Partner news