News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հնդկաստանում սկսել են կառուցել հինդուիստական մարատհիների պետության հիմնադրի՝  Չատրապատի Շիվաջիի արձանը, որի բարձրությունը պետք է 192 մետր կազմի, իսկ արժեքը՝ գրեթե 530 մլն դոլար: Այս մասին հայտնում է RFI-ն:
 
Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին արձանի հիմքի մեջ առաջին քարն է դրել, որը կառուցվելու է Մումբայ քաղաքի արեւմտյան ափին գտնվող կղզում:
Շիվաջիի արձանը Նյու Յորքի Ազատության արձանից երկու անգամ ու Ռիո դե Ժանեյրոյի Հիսուս Ամենափրկչի արձանից 5 անգամ բարձր կլինի եւ կգերազանցի այսօր ամենաբարձր Չժունյուանի Բուդդայի արձանին, որի բարձրությունը 128 մետր է:
Հնդկաստանի Մահարաշտրա նահանգի իշխանությունները արձանի կառուցման համար 36 մլրդ ռուփի (530 մլն դոլար) են հատկացրել: Աշխատանքը պետք է ավարտվի 2019 թվականին:
Չատրապատի Շիվաջին XVII դարում ապստամբություն է բարձրացրել մուսուլմանական տիրապետության դեմ եւ ստեղծել է հինդուիստական առաջին պետությունը:
Մումբայում այս հերոսի պատվին են կոչվել օդանավակայանը եւ հիմնական երկաթուղային կայարանը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ