News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ռուսաստանում երկուշաբթի՝ դեկտեմբերի 26-ին, հայտարարվել է համազգային սգո օր՝ կապված  ՌԴ ՊՆ-ի Տու-154 ինքնաթիռի կործանման հետ: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողների հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը:
Նա նաեւ խոստացել է, որ աղետի պատճառների մանրակրկիտ քննություն կիրականացվի, եւ որ ամեն ինչ կարվի զոհվածների ընտանիքներին աջակցելու համար: «Կառավարությանը հանձնարարվել է հանձնաժողով ստեղծել, որը կղեկավարի տրանսպորտի նախարարը»,- հավելել է նա: Նախագահը մեկ անգամ եւս ցավակցել է ավիաաղետից զոհվածների հարազատներին:
Սոչիից Լաթաքիա թռչող Տու-154 ինքնաթիռը ընկել է Սեւ ծովը: Ինքնաթիռում 92 մարդ է եղել: Նրանց թվում են եղել Ալեքսանդրովի անվան համույթի երաժիշտները, լրագրողներ: Ներկայումս կործանման վայրում որոնումներ են կատարում, սակայն փորձագետները կարծում են, որ ողջ մնացածներ հայտնաբերելու հնարավորություն գործնականում չկա:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տու-154-ի ավիաաղետը Սեւ ծովի վրա. Օդաչուն տրվել է պատրանքներին
Ըստ հետաքննության մասնակիցների՝ իրականության միայն պատրանքային ընկալումը կարող էր փորձառուի օդաչուին ստիպել ինքնաթիռն ուղղել դեպի վերջնակետ՝ 55 աստիճանի կողաթեքում...
Անընդունելի ենք համարում ֆիզիկական ուժի գործադրումը. Աշոտյանը՝ Արարատում տեղի ունեցած միջադեպերի մասին
Կենցաղային միջադեպերը չենք քաղաքականացնում, դրանցով զբաղվում են իրավապահ մարմինները...
Հայտնի են Սոչիի մոտ կործանված ՌԴ ՊՆ օդանավի վթարի նախնական եզրակացությունները
Ավելի վաղ փորձաքննությունը հերքել էր օդանավում հնարավոր ահաբեկչության կամ ցամաքից գնդակոծվելու վարկածը…
Սեւ ծովում Տու–154 օդանավի կործանման պատճառը երկրորդ օդաչուի սխալն է եղել. լրատվամիջոց
Այն բանից հետո, երբ երկրորդ օդաչուն՝ 33-ամյա կապիտան Ալեքսանդր Ռովենսկին շասսին փակելու փոխարեն փակել էր թեւերի փականները, օդանավն անցել էր որոշակի անկյան տակ…
ՌԴ ՊՆ-ը դեռ լիովին չի հերքում Տու-154-ի կործանման պատճառների թվում ահաբեկչության վարկածը
Առաջին ինքնագրի վերծանումից հետո «եզրակացրել են, որ օդանավում ահաբեկչություն, համենայնդեպս պայթյուն չի եղել», սակայն ահաբեկչության վարկածը դեռեւս պահպանվում է…
Տու–154 օդանավի վթարի միայն մեկ զոհի ինքնությունն է պարզվել եւ հուղարկավորվել
ՌԴ ԶՈւ ավիացիայի անվտանգ թռիչքների ծառայության պետ Սերգեյ Բայնետովը կոչ է արել...
Ամենաշատ