News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Նախնական տվյալներով՝ երկու հայերը, որոնց տվյալները նշված են Սեւ ծովն ընկած Ռուսաստանի Պաշտպանության նախարարության Տու-154 ինքնաթիռի ուղեւորների ցուցակում, Ռուսաստանի քաղաքացիներ են: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ԱԳ նախարարության մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը՝ հավելելով, որ տեղեկությունը ստուգվում է: «Սոչիում մեր հյուպատոսությունը այս հարցով զբաղվում է, հենց տեղեկություն ստանանք՝ կհայտնենք»,- նշեց նա:
Նշենք, որ Լաթաքիա թռչող ՌԴ ՊՆ-ի  Տու-154 ինքնաթիռի ուղեւորների ցուցակում նշված է գնդապետ Ա. Ի. Վահանովի անունը, իսկ Ա. Ալեքսանդրովի անվան երգչախմբի երգիչների ցուցակում նաեւ Օ. Պ. Գեորգիյանի:
Հիշեցնենք, որ Տու-154 ինքնաթիռը ռադարներից անհետացել է թռիչքից 2 րոպե հետո: Ինքնաթիռում 92 մարդ է եղել՝ ներառյալ անձնակազմը:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Տու-154-ի ավիաաղետը Սեւ ծովի վրա. Օդաչուն տրվել է պատրանքներին
Ըստ հետաքննության մասնակիցների՝ իրականության միայն պատրանքային ընկալումը կարող էր փորձառուի օդաչուին ստիպել ինքնաթիռն ուղղել դեպի վերջնակետ՝ 55 աստիճանի կողաթեքում...
Անընդունելի ենք համարում ֆիզիկական ուժի գործադրումը. Աշոտյանը՝ Արարատում տեղի ունեցած միջադեպերի մասին
Կենցաղային միջադեպերը չենք քաղաքականացնում, դրանցով զբաղվում են իրավապահ մարմինները...
Հայտնի են Սոչիի մոտ կործանված ՌԴ ՊՆ օդանավի վթարի նախնական եզրակացությունները
Ավելի վաղ փորձաքննությունը հերքել էր օդանավում հնարավոր ահաբեկչության կամ ցամաքից գնդակոծվելու վարկածը…
Սեւ ծովում Տու–154 օդանավի կործանման պատճառը երկրորդ օդաչուի սխալն է եղել. լրատվամիջոց
Այն բանից հետո, երբ երկրորդ օդաչուն՝ 33-ամյա կապիտան Ալեքսանդր Ռովենսկին շասսին փակելու փոխարեն փակել էր թեւերի փականները, օդանավն անցել էր որոշակի անկյան տակ…
ՌԴ ՊՆ-ը դեռ լիովին չի հերքում Տու-154-ի կործանման պատճառների թվում ահաբեկչության վարկածը
Առաջին ինքնագրի վերծանումից հետո «եզրակացրել են, որ օդանավում ահաբեկչություն, համենայնդեպս պայթյուն չի եղել», սակայն ահաբեկչության վարկածը դեռեւս պահպանվում է…
Տու–154 օդանավի վթարի միայն մեկ զոհի ինքնությունն է պարզվել եւ հուղարկավորվել
ՌԴ ԶՈւ ավիացիայի անվտանգ թռիչքների ծառայության պետ Սերգեյ Բայնետովը կոչ է արել...
Ամենաշատ