Ղրղզստանը հրաժարվել է ստորագրել ԵՏՄ Մաքսային օրենսգիրքը, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»–ն՝ վկայակոչելով ԵՏՀ կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանին։
«Բոլոր փաստաթղթերը ստորագրված են, բացի օրակարգի առաջին հարցից. երեք երկրները ստորագրել են ԵՏՄ առեւտրային քաղաքականության զարգացման մասին հայտարարությունը, Ղրղզստանը՝ ոչ։ Երկրորդ փաստաթուղթը Մաքսային օրենսգիրքն էր։ Երեք երկիր ստորագրել են, իսկ ղրղզական կողմը չի ստորագրել Մաքսային օրենսգիրքը»,– ասել է Տիգրան Սարգսյանը ԵՏՄ Գերագույն խորհրդի նիստի ավարտին։
![]() |
Մինչև դեկտեմբերի 30-ը ստացեք գրավով ապահովված սպառողական վարկեր 18-19% տարեկան տոկոսադրույքով: |
Հաղորդվում է նաեւ, որ բելառուսական կողմը նիստին չէր մասնակցում։






























