Սեւ ծովում Տու–154 օդանավի կործանման վայրն ուսումնասիրող ջրասուզակների մասնակցությամբ տեսանյութը հայտնվել է համացանցում, հայտնում է «360» հեռուստաալիքը։
«Ուսումնասիրվել է ջրի հատակը օդանավի մնացորդները գտնելու համար։ Հայտնաբերվել են բեկորների կուտակման վայրեր, որոնք հաստատում են մեր ենթադրությունը, որ օդանավն ընկել է հենց այդ վայրում»,– ասել է որոնողափրկարարական ստորաբաժանման պետ Վյաչեսլավ Իվաշչենկոն։