News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

 

 

 

 

ԱՄՆ իշխանությունները տեղեկատվություն չեն ունեցել Ստամբուլում Reina ակումբում նախապատրաստվող հարձակման մասին։ Այս մասին ասվում է Թուրքիայում ԱՄՆ դեսպանատան կայքում այսօր՝ հունվարի 1-ին հրապարակված հայտարարության մեջ։

Ավելի վաղ դեկտեմբերին ԱՄՆ դեսպանատունը ընդհանուր բնույթի հայտարարություն էր տարածել, որտեղ Թուրքիայում եւ Եվրոպայի այլ վայրերում բնակվող իր քաղաքացիներին տեղեկացնում էր տոնական օրերին հնարավոր սպառնալիքի մասին, ինչպես դա տեղի է ունենում ԱՄՆ քաղաքացիների կյանքին ուղղված սպառնալիքների նշանների դեպքում։

Այդ հայտարարությունում դեսպանատունը կոչ էր արել ԱՄՆ քաղաքացիներին հնարավորության դեպքում խուսափել հասարակական վայրերում հայտնվելուց, հատկապես այն վայրերում, որտեղ շատ են լինում զբոսաշրջիկներ։ Միաժամանակ այդ խորհուրդն ունեցել է ընդհանուր բնույթ։

«Չնայած լրատվամիջոցներում տարածված խոսակցություններին, ԱՄՆ կառավարությունը տեղեկատվություն չի ունեցել կոնկրետ զվարճանքի վայրերում, այդ թվում Reina ամուկբում սպառնալիքների մասին։ ԱՄՆ կառավարությունն իր քաղաքացիներին կոչ չի արել հեռու մնալ կոնկրետ վայրերից կամ շրջաններին»,-ասված է հայտարարությունում։

Ավելի վաղ թուրքական Hurriyet թերթը հայտնել էր, որ Ստամբուլի Reina ակումբի սեփականատերը հայտարարել էր, որ ամերիկյան հետախուզությունը զգուշացրել է իր քաղաքացիներին նախապատրաստվող հարձակման մասին։
 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ