News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Թուրքիայի ոստիկանությունը ամանորյա գիշերը 8 մարդու է կալանավորել՝ կապված Ստամբուլում ահաբեկչության հետ, հայտնում է Daily Mail-ը: 

Հիշեցնենք, որ տարեմուտի գիշերը անհայտ անձը կրակ է բացել Ստամբուլի գիշերային ակումբում: Արդյունքում 39 մարդ մահացել է (այդ թվում՝ 16 օտարերկրացիներ), գրեթե 70 մարդ վիրավորվել է: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը: Հանցագործին հաջողվել է թաքնվել:

Ոստիկանները հանցագործության վայրում են հայտնաբերել նրա վերնազգեստը, որի գրպանում թուրքական 500 լիրա է եղել: Ոստիկանությունում կարծում են, որ չարագործին հաջողվել է փախչել տաքսիով: Դեռեւս չի հաջողվել հանցագործի ինքնությունը պարզել: Որոշ տեղեկություններով՝ նա կարող է Ուզբեկստանի կամ Ղրղզստանի քաղաքացի լինել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ