News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ստամբուլի գիշերային ակումբում ահաբեկչություն իրականացնողը հատուկ նախապատրաստում է անցել։ Այս մասին հայտնում է AP–ն,վկայակոչելով թուրքական լրատվամիջոցները։

Հակաահաբեկչական միջոցառումների հարցերով փորձագետ Աբդուլա Ագարի խոսքով, ահաբեկչի վարքագիծը վկայում է այն մասին, որ «նա անկասկած, վարձկան մարդասպան է ու հավանաբար առաջ էլ է կրակել մարդկանց վրա»։

Ստամբուլում Reina գիշերային ակումբի վրա հարձակումը տեղի է ունեցել ամանորյա գիշերը։ Ինքնաձիգով զինված ահաբեկիչը կրակել է ակումբը հսկող ոստիկանի վրա, ներխուժել շենք, որտեղ ավելի քան 700 մարդ կար, ու նրանց վրա կրակ բացել։ Թուրքիայի ՆԳՆ տվյալներով, զոհվել է 39, վիրավորվել 69 մարդ, հանցագործին շարունակում են որոնել։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ