Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ն հունվարի 5-ին կայցելի Հալեպ եւ այնտեղ կնշի Սուրբ ծնունդը։
Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսությունից NEWS.am-ին հայտնում են, որ Արամ Ա.-ն Սուրբ Աստվածածին եկեղեցում կհանդիպի Հալեպի հայ համայնքի հետ:
Վեհափառ Հայրապետը նույն եկեղեցում հունվարի 6-ին Սբ. Ծննդյան Պատարագ է մատուցելու։
Հունվարի 7-ին, Աարամ Ա-ն կայցելի հայ համայքի հասարակական կառույցներ ու եկեղեցիներ, տեղում ծանոթանալու իրավիճակին։ Օրվա երկրորդ կեսին նա կլինի Սուրբ Երրորդություն հայկական կաթոլիկ եկեղեցում, ապա նաեւ Հայ Ավետարանական Բեթել եկեղեցում։