News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Ապարան–Երևան ավտոճանապարհին այսօր՝ հունվարի 5-ին, մեքենա է այրվել, ինչի հետեւանքով կա տուժած:

Ինչպես հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարության մամուլի ծառայությունից, հրդեհը մեկուսացվել է ժամը 14.57-ին,մարվել 15.17-ին:

Ամբողջությամբ այրվել է Ա. Հ.-ին պատկանող «Opel vektra» մակնիշի 33 UD 792 պետհամարանիշով ավտոմեքենան: Առաջին աստիճանի այրվածքներով Ապարանի հիվանդանոց է տեղափոխվել ավտոմեքենայի ուղևոր 57-ամյա Ա. Վ.-ն, որը ստանալով համապատասխան օգնություն՝ դուրս է գրվել:

 

 

Լուսանկարները՝ Shamshyan.com-ի

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Ամենաշատ