Թբիլիսիում այսօր` հունվարի 8-ին, մահացել է բանաստեղծ, հրապարակախոս, լրագրող Անահիտ Բոստանջյանը: Նա 67 տարեկան էր:
Բոստանջյանը ծնվել է 1949 թվականին, Թբիլիսիում: 1972թ. ավարտել է Գյումրիի Միքայել Նալբանդյանի անվան մանկավարժական ինստիտուտի Հայոց լեզվի եւ գրականության ֆակուլտետը։
1988 թվականից ՎԳՄ «Կամուրջ» տարեգրքի գլխավոր խմբագիրն է եղել, իսկ 1994թ. աշխատել է «Վրաստան» թերթում: Անահիտ Բոստանջյանը հեղինակ է 30-ից ավելի գրքերի, թարգմանել է վրացի գրողների բազմաթիվ ստեղծագործություններ:
Թբիլիսիի «Հայարտուն» կենտրոնի խորհրդի անդամ էր, Վրաստանի եւ Հայաստանի գրողների միությունների անդամ, Քալիֆորնիայի Հայ գրողների միության պատվավոր անդամ, Վրաստանի գրողների միության հայկական վերաբացված մասնաճյուղի նախագահ։




























