News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Թուրքիայի իշխանությունները երկրում անթաքույց բռնապետության հաստատմանն ուղղված հերթական քայլերն են ձեռնարկել:

Anadolu գործակալության հաղորդմամբ՝ կառավարության պաշտոնական «Resmi Gazete» պարբերականում նախարարների կաբինետի երեք նոր որոշում է հրապարակվել, որոնք կայացվել են երկրում գործող արտակարգ իրադրության ռեժիմին համապատասխան եւ օրենքի ուժ ունեն: Մասնավորապես, նախատեսվում է 83 հասարակական կազմակերպության փակում, որոնք գործունեությունը, իշխանությունների կարծիքով, սպառնալիք է Թուրքիայի ազգային անվտանգության համար:

Բացի այդ, իրավապահներին պաշտոնապես թույլատրվել է հետեւել համացանցին, ուսումնասիրել վիրտուալ տարածքի օգտատերերի տվյալներին: Միաժամանակ, Թուրքիայի այն քաղաքացիները, որոնք պաշտոնական կառույցների պահանջով երեք ամսվա ընթացքում չեն վերադառնա հայրենիք, կարող են զրկվել քաղաքացիությունից:

Հունվարի 3-ին Թուրքիայի խորհրդարանը հաստատել էր երկրում արտակարգ դրության ռեժիմը եւս 3 ամսով երկարաձգելու մասին կառավարության առաջարկը: Այն երկարաձգվել է 90 օրով՝ հունվարի 19-ից սկսած:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ձերբակալվել է պետական հեղաշրջում կազմակերպողների հետ կապ ունեցող ավելի քան 600 կասկածյալ
Թուրքիայի ՆԳՆ-ի ղեկավարն ընդգծել է, որ երկրի իշխանությունները կշարունակեն դիմադրություն ցույց տալ...
Թուրքիայում պուտչիստների հետ կապերի համար 60 կասկածյալի ձերբակալության հրաման է տրվել
Օրդերները տրվել են նախկին եւ ներկա զինծառայողների ձերբակալման համար, որոնց կապերը պուտչիստների հետ բացահայտվել են ՖԵՏՕ կազմակերպության գործունեության հետաքննության ընթացքում...
Թուրքիայի իշխանությունները FETO-ի հետ կապերի մեջ կասկածվող 33 անձի ձերբակալման հրաման են տվել
Ազգային հետախուզական ծառայության, Անվտանգության գլխավոր վարչության եւ կիբերհանցագործությունների դեմ պայքարի մասնագետների կողմից իրականացված հետաքննության ընթացքում FETO-ի ճյուղավորված կառույցներ են հայտնաբերվել...
Ավելի քան 20 000 թուրք զինծառայող է աշխատանքից հեռացվել 2016-ի պետական հեղաշրջման փորձից հետո
Նախարարության մամուլի քարտուղար, մայոր Փինար Կարայի խոսքով, աշխատանքից ազատվել է 24 253 զինծառայող․․․
ՄԻԵԴ-ը վճռել է 5000-ական եվրո հատկացնել 2016 թվականի հեղաշրջումից հետո Թուրքիայում կալանավորված դատավորներին
Նշվում է, որ դատարանը միաձայն ճանաչել է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի 1-ին կետի խախտումը...
Երկար ժամանակ անց համացանցում է հայտնվել տարիներ առաջ Թուրքիան իրար խառնած Ֆեթուլլահ Գյուլենի նոր լուսանկարը
Ֆեթհուլլահ Գյուլենի եւ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջեւ հակասությունների գագաթնակետը եղավ 2013-ի դեկտմբերի 17-ի «Մեծ կաշառք»...
Ամենաշատ