News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Բելառուսում ձերբակալված Իսրայելի քաղաքացի բլոգեր Ալեքսանդր Լապշինի արտահանձնման մասին որոշումն արդեն կայացվել է։ Այս մասին livejournal սոցցանցում հայտնել է նրա ընկերուհի Եկատերինան՝ փոխանցելով Մինսկի քննչական մեկուսարանում գտնվող բլոգերի բառերը։

IzRu–ի տեղեկություններով՝ Ալեքսանդրը հայտնել է, որ մի քանի օր առաջ իրեն կանչել են ուժային կառույցների ներկայացուցիչների հետ հանդիպման եւ հայտնել, որ նրա գործով որոշում է կայացվել արտահանձնման մասին։ Այս իրավիճակում նրան կարող է օգնել այն, որ Իսրայելի, Ադրբեջանի եւ Բելառուսի միջեւ պայմանավորվածություն կա, որ Բաքու ժամանելուն պես նրան ուղարկելու են Իսրայել։ Պետք է միայն նրա համաձայնությունը արտահանձնման համար։ Ընդ որում, նրան որեւէ փաստաթուղթ չեն ներկայացրել, եւ արձանագրություններ չեն կազմվել։

Եկատերինայի խոսքով՝  Լապշինին տեղափոխել են ավելի վատ պայմաններով բանտախուց։ Նա ենթադրում է, որ բլոգերի վրա նաեւ հոգեբանական ճնշում են գործադրում։ Եկատերինան նշել է, որ Իսրայելի հյուպատոսարանում իրեն ասել են, որ Ալեքսանդրի հարցով որեւէ պայմանավորվածություն չկա։ «Բացի այդ, ո՛չ հյուպատոսարանը, ո՛չ ԱԳՆ–ը, որեւէ երրորդ անձի լիազորություններ չեն տվել իրենց անունից հայտարարություն անելու համար, այդ թվում՝ Ալեքսանդւև Լապշինի գործով»,– պնդում է Եկատերինան։

Լապշինը ձերբակալվել էր դեկտեմբերի 15-ին Մինսկում Ադրբեջանի հայցի հիման վրա։ Ադրբեջանի գլխավոր դատախազությունն անում է հնարավոր ամեն բան puerrtto կեղծանունով հայտնի բլոգերին արտահանձնելու համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ