News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Ըստ գերմանական «Կանաչներ» կուսակցության՝ ֆիզիկական ու մտավոր սահմանափակ հնարավորություններով մարդիկ, որոնք գտնվում են խնամակալության տակ, նաեւ ծանր հիվանդները պետք է պետբյուջեից փող ստանան վճարովի սեռական ծառայությունների համար, հայտնում է գերմանական Bild–ը, վկայակոչելով խմբակցության խնամակալության հարցերով մամուլի քարտուղար Էլիզաբեթ Շարֆենբերգի հայտարարությունը։

«Սեռական օգնության ֆինանսավորումը, իմ կարծիքով, միանգամայն ընդունելի է»,- ասել էր նա։ Նրա խոսքով տեղական համայնքները պետք է հնարավորություն ստանան նման ծառայությունների տրամադրման մասին որոշումներ կայացնել՝ հատկացնելով հատուկ դրա համար նախատեսված գումարները։

«Կանաչները» հիմք ե ն ընդունում Նիդեռլանդների օրինակը, որտեղ արդեն մի քանի տարի է մշտական խնամակալության կարիք ունեցող մարդիկ կարող են գումար ստանալ այսպես կոչված «սեքս օգնականների» ՝ այսինքն հավաստագրված մարմնավաճառների ծառայություններից օգտվելու համար։

Հիմա Գերմանիայում նույնպես «սեռական օգնությունը» բավականին տարածված միտում է դարձել։ Մարմնավաճառներից շատերը սկսել են ծառայություններ մատուցել հաշմանդամների կամ ծերերի համար նախատեսված հատուկ կենտրոններում։

Բժիշկների շրջանում այս հարցի շուրջ բանավեճ է առաջացել ։ Օրինակ պրոֆեսոր Վիլհելմ Ֆրիլինգ Զոննենբերգը այդ մտահղացումը «անմարդկային» է համարում։ Իսկ փորձագետ Վանեսա դել Ռեյը վստահ է, որ մարմնավաճառները «բարիք» կդառնան հաշմանդամների ու ծերերի համար։

«Խոսքն այն մասին է, որ սեռական լարվածության նվազման շնորհիվ մարդիկ ավելի կենսունակ դառնան։ Պետք է, որ ծերերն էլ կարողանան բավարարել իրենց պահանջները՝ այդ դեպքում նրանց խնամելն ավելի կհեշտանա»,- համարում է փորձագետը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ