News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 03
Տեսնել լրահոսը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Կարեն Կարապետյանի որոշումներով ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի 2 տեղակալներ ազատվել են պաշտոնից։

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետի համապատասխան որոշումներում ասվում է.

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Իոսիֆ Իսայանին ազատել Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոնից»:

«Հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրով սահմանված կարգի 121-րդ կետի 6-րդ ենթակետը՝ Արեգ Գալստյանին ազատել Հայաստանի Հանրապետության էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարի տեղակալի պաշտոնից»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ