News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Հունվարի 11-ին Լիտվայում ՀՀ դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպեց Լիտվայի վարչապետ Սաուլյուս Սկվերնյալիսի հետ։

Հանդիպմանը վարչապետը բարձր գնահատեց տնտեսական համագործակցության ոլորտում արձանագրված առաջընթացը եւ նշեց, որ երկկողմ հարաբերությունները մշակութային, կրթական, գիտական եւ այլ ոլորտներում զարգանալու մեծ ներուժ ունեն։

Դեսպան Մկրտչյանն ընդգծեց, որ նախորդ տարիների համեմատ երկկողմ առեւտրաշրջանառությունը շոշափելի աճ է արձանագրել՝ հայտնելով նաեւ Լիտվայի հետ տարբեր ոլորտներում հարաբերությունները զարգացնելու Հայաստանի պատրաստակամության մասին։

Դեսպանը հավելեց, որ տնտեսական դիվանագիտությունը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է։

Զրուցակիցներն անդրադարձան հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողովի ձեւաչափին։ Վարչապետ Սաուլյուս Սկվերնյալիսը նշեց հանձնաժողովի հերթական նիստը 2017թ․ անցկացնելու անհրաժեշտության մասին՝ ընդգծելով, որ Լիտվան լիովին աջակցում է Հայաստանի հետ բազմակողմ եւ երկկողմ ձեւաչափերում համագործակցության հետագա խորացմանը։

Զրուցակիցներն անդրադարձան նաեւ ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի շուրջ ընթացող բանակցություններին, վիզաների ազատականացման գործընթացի հեռանկարներին։

Հանդիպման ավարտին Լիտվայի վարչապետն իր լավագույն բարեմաղթանքները հղեց ՀՀ վարչապետին՝ միաժամանակ դրականորեն արձագանքելով առաջիկայում Հայաստան այցելելու ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հրավերին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ