News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

«ԱՄՆ 44-րդ նախագահ Բարաք Օբամայի ութնամյա նախագահության քաղաքական ամփոփումը բավականին աղքատ է»,- գրում է Հաննես Շթայնը գերմանական Die Welt թերթում։

Օբամայի արտաքին քաղաքականությունը «առհասարակ աղետալի էր»։ «Օրինակ Օբաման լռում էր, երբ 2009-ին իրանցիները ապստամբեցին իրենց վարչակարգի դեմ, ու այդ ապստամբությունը դաժանաբար ճնշվեց։ Նրա օրոք «այրվում էր» Սիրիան։ Օբաման անընդհատ խոսում էր ինչ -որ կարմիր գծերի մասին, բայց հաշտվում էր, երբ Ասադը քիմիական զենք էր կկիրառում իր ժողովրդի դեմ, էլ չասենք հիվանդանոցների ու երեխաների վրա օդային հարվածների ու ռմբակոծությունների մասին»,- դատում է հոդվածագիիրը։ Ներքին քաղաքականությունում «նա առաջ տարավ առողջապահության բարեփոխումը, որի շնորհիվ միլիոնավոր ամերիկացիների համար բուժապահովագրությունը վերջապես մատչելի դարձավ։ Բայց ցավոք այդ բարեփոխումը շուտով կչեղարկվի հանրապետականների կողմից»։ «Դրա համար էլ Օբաման ամենայն հավանականությամբ իր ետեւից քաղաքական ոչ մի ժառանգություն չի թողնի»,- փաստում է լրագրողը։

«Այդուհանդերձ, արեւմտյան աշխարհը շուտով կկարոտի Բարաք Օբամային ու դրա համար մ ի քանի պատճառ կա», գրում է Շթայնը։

«Նախ Օբաման հրաշալի քաղաքական խորհրդանիշ էր այն առումով, որ ութ տարի ԱՄՆ-ն ղեկավարում էր սեւամորթների ընտանիքը»,շեշտում է Շթայնը։

«Բացի դրանից Օբաման լավ հումորի զգացում ունի ու միշտ ունակ է ծիծաղել նույնիսկ ինքն իր վրա։ Օբաման երբեք ավտորիտար չի եղել, ավելի ճիշտ եղել է հակաավտորիտար։ Հենց դա է նրա ու նրա իրավահաջորդի հիմնական տարբերությունը, չէ որ չկա թեկուզ մեկ լուսանկար, որտեղ Թրամփին հնարավոր լինի տեսնել ծիծաղելիս։ Ամեն անգամ երբ որեւէ մեկը ծիծաղում է նրա վրա, Թրամփը պայթում է կատաղությունից»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ