News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ իր բիզնեսը անցնելու է իր երկու որդիների՝ Դոնալդ կրտսերի ու Էրիկի կառավարմանը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։

Որդիները ղեկավարելու են ընկերությունը «շատ պրոֆեսիոնալ» ձեւով ու ոչինչ չեն քննարկելու հոր հետ, ասել է Թրամփը, որը մինչեւ նախագահ ընտրվելը միլիարդատեր ու շոումեն է եղել։

Թրամփի խոսքով ինքը կարող էր միաժամանակ կառավարել թե բիզնեսը, թե երկիրը,բայց իրեն «դուր չի գալիս, թե դա ինչ տպավորություն է թողնելու»։

Նրան նորից հարցրել են, արդյոք նա կհրապարակի իր հարկային հայտարարագիրը։ Թրամփը պատասխանել է, որ ոչ, քանի որ այն աուդիտ է անցնում հարկային ծառայությունում։ «Բայց դուք հարկային հայտարարագրից շատ բան չէիք իմանա»,- ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ