News
Լրահոս
News
Երկուշաբթի
Հունիս 26
Տեսնել լրահոսը

Հնկաստանի ԱԳ նախարարը քննադատել է աշխարհում համացանցային խոշորագույն խանութներից մեկին՝ Amazon-ին, Կանադայում Հնդկաստանի դրոշով ուղեգորգեր վաճառելու համար, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

Սուշմա Սվարաջը «Թվիթերում» գրել է, որ Amazon-ը «անկասկած պետք է ներողություն» խնդրի եւ իր կատալոգից վերացնի այդ «վիրավորական ապրանքները»: Հակառակ դեպքում նա սպառնացել է անվաներ ճանաչել Amazon-ի աշխատակիցների հնդկական վիզաները:

Ուղեգորգերը, որոնք Amazon-ի կայքում երրորդ կողմն էր վաճառում, չորեքշաբթի համացանցային խանութից անհետացել են:

Համացանցային խանութը վաճառում է տարբեր երկրների դրոշների պատկերներով ուղեգորգեր, սակայն Հնդկաստանում դրոշի պղծումը պատժվում է տուգանքով կամ բանտարկությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Partner news