News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

ԴՆԹ փորձաքննության փորձագետներին հաջողվել է նույնականացնել ավելի քան 70 մարդու ինքնությունը, որոնք զոհվել են ՌԴ Պաշտպանության նախարարության Տու-154 օդանավի կործանման հետեւանքով: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով դատաբժշկական փորձաքննության բյուրոյում աղբյուրին:

«Այսօրվա դրությամբ ավարտվել է ավելի քան 70 զոհվածների նույնականացման ընթացակարգը, որոնց ազգականները ծանոթացել են փորձաքննության արդյունքներին»,- հայտարարել է աղբյուրը՝ հավելելով, որ օդանավի ուղեւորների մասունքների նույնականացումը շարունակվում է:

Նախկինում հաղորդվել է, որ «Արդարացի օգնություն» հիմնադրամի ղեկավար Ելիզավետա Գլինկան, որը հայտնի է որպես բժիշկ Լիզա, կործանված Տու-154-ի զոհերի թվում ճանաչվել է ԴՆԹ փորձաքննությամբ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ