News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 30
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի սոցիալական ցանցերում շարունակում են քամահրական հրապարակումներ հայտնվել երկրի նախագահ Իլհամ Ալիեւի՝ տնտեսական փորձագետների մասին հայտարարությունների կապակցությամբ։ «Երկու էշի գարի բաժանել չկարողացողները մեզ փորձում են դասեր տալ»,– ասել էր Ալիեւը՝ խոսելով անկախ փորձագետների մասին, որոնք նախորդ տարիներին նախազգուշացրել էին տնտեսական անփառունակ պարտության մասին։

Ինչպես գրում է contact.az–ը, ընդդիմադիրների հասցեին Ալիեւի հայտարարությունները հնչել են հունվարի 10-ին ճգնաժամային կառավարության նիստում։ «Հենց նման անվան է արժանի նախարարների Կաբինետը, որը ոսկե նավթադոլարների հոսքի պայմաններում կարողացավ խորը ճգնաժամ ստեղծել առանձին երկրում եւ չկարողացավ ելք գտնել տնտեսական կոլապսից։ Որքան դատարկ ջրհորը ջուր լցնես, այն չի լցվի։ Վերջին ճգնաժամային տարիները ցույց տվեցին, որ երկրի տնտեսությունը իրականում ջրհորի տեսքով է կառուցվել, որը ջուր չէր տալիս, բայց լցվում էր ջրով։ Այս դեպքում պատկերավոր ջրհորի աղբյուրը տնտեսության նավթային սեկտորն է, որը պետք է ձեւավորեր ՀՆԱ–ն, բայց ճգնաժամը ցույց տվեց, որ այդ ջրհորը դատարկ է»,– նշում է պարբերականը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ