News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

«Գազպրոմը» մտադիր է արբիտրաժային դատարան հայցեր ներկայացնել Թուրքիա գազ մասնավոր ներմուծողների դեմ, հայտնում է «Կոմերսանտը»: Վեճի պատճառը 2017 թվականին գազի գինն է, որը ռուսական հոլդինգը ցածր է համարում:

«Գազպրոմն» արդեն փաստաթղթեր է պատրաստել, որոնք ամենայն հավանականությամբ կներկայացվեն Ստոկհոլմի արբիտրաժային դատարան:

Ներկայումս Akfel Gas, Enerco Enerji, Avrasya gaz, Bosphorus gaz, Shell, Bati Hatti եւ Kibar Enerji ընկերությունները «Գազպրոմից» տարեկան մոտ 10 մլրդ խորանարդ մետր գազ են գնում Անդրբալկանյան գազատարով: Ռուսական հոլդինգը եւս մոտ 17 մլրդ խորանարդ մետր գազ մատակարարում է պետական Botas-ին: Այս ընկերության հետ արբիտրաժային դատարանում արդեն իսկ դատաքննություն է ընթանում, քանի որ Botas-ը պնդում է գների հետադարձ նվազման մասին:

Ռուսական գազի գինը մասնավոր ներմուծողների համար պատմականորեն ցածր է, քան Botas-ի համար: Մասնավոր ներմուծողների հետ «Գազպրոմի» պայմանագրով, որը գործում է 2016 թվականից, նախատեսված է 2017 թվականից գների վերանայման հնարավորություն: Եթե կողմերը չկարողանան համաձայնության հասնել, կպահպանվեն նախկինում համաձայնեցված պայմանները:

Աղբյուրների խոսքով՝ ռուսական հոլդինգը մասնավոր ներմուծողներին առաջարկել է այս տարի նրանց համար ժամանակավոր գին սահմանել, որը կգործեր մինչեւ Botas-ի հետ դատաքննության ավարտը, այնուհետեւ պայմանները կրկին համաձայնեցնել: Պարբերականի զրուցակիցների խոսքով՝ «Գազպրոմը» ստիպված էր միջոցներ ձեռնարկել, քանի որ 2017-ին մասնավոր ներմուծողների համար ցածր գինը, տնտեսական կորուստներից բացի, խարխլում է Botas-ի հետ վեճում նրա դիրքերը: Սակայն մասնավոր ներմուծողները այս առաջարկը մերժել են՝ ընթացիկ գինն արդարացի համարելով:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ